ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է պատասխան այցով ՀՀ ժամանած Լիբանանի Հանրապետության պատվիրակությանը

23.05.2023

Ս/թ․ մայիսի 16-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմին՝ տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանի գլխավորությամբ։ 
Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները։ 
Հանդիպման ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հումանիտար հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության հաստատումը և շեշտել փոխգործակցության կարևորությունը։ 
Պարոն Ջիհադ Ալ Բեչելանին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, փաստել համագործակցության կարևորությունը, հույս հայտնել, որ հայաստանյան հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար։ 
- Կցանականայի արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը Լիբանանի պատվիրակությանն այսպես ջերմ ընդունելության համար: Լիբանանն ու Հայաստանը, չնայած աշխարհագրական հեռավորությանը, ունեն ամուր մշակութային կապեր։ Մեր հանդիպումը նպատակ ունի հակաականային ոլորտում մի նոր համագործակցության սկզիբ դնելուն։ Ականային խնդիրը ազդեցություն ունի մեր համայնքների, ենթակառուցվածքների և զարգացման վրա։ Մեր համատեղ ջանքերով նպատակ ունենք մշակել համագործակցության ռազմավարություն, որը կմեղմի ակաների և չպայթած զինամթերքի ազդեցությունը, կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը և մեր ազգերի կայուն զարգացումը,- նշել է պարոն Ջիհադ Ալ Բեչելանին: 
Հանդիպման ընթացքում Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակությունը տեսաներկայացման միջոցով ծանոթացել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ գործուենությանը և ընթացիկ աշխատանքներին։
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և հումանիտար հակաականային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։  
Կատարվել է նաև դաշտային այցելություն։ Պատվիրակությունը «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում, որտեղ «ՀԱՓԿ» մասնագետներն իրականցանում են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։
Այցի ընթացքում հյուրերը պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի հետ։
Հյուրերն այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։