ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները Տավուշի մարզի Իջևան համայնքում կազմակերպել են դասընթացներ

10.05.2023

Ս.թ ապրիլի 25-ից մայիսի 5-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները Տավուշի մարզի Իջևան համայնքի 13 բնակավայրերում պայթյունավտանգ առարկաններ հանդիպելու դեպքում անվտանգ վարքագծի դրսևորման կանոնների մասին դասընթացներ են կազմակերպել 5-12-րդ դասարանի աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և բնակավայրի այլ ներկայացուցիչների համար։

Բնակիչները ծանոթացել են պայթյունավտանգ առարկաններից առաջացող վտանգներին և դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոններին։

Դասընթացների արդյունքում իրազեկվել է 1286 քաղաքացի։

Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները շարունակվում են ՀՀ այլ մարզերում։