ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ականազերծողները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական հմտությունները

07.04.2023

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները «ՀԱՓԿ» օպերացիոն բաժնի ականազերծողների համար մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով կազմակերպել են «ձեռքով ականազերծում» թեմայով երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց։

Ուսման ընթացքում մասնակիցները ստացել են ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հումանիտար ականազերծման միջազգային և ազգային չափորոշիչների և «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):

Թեստավորումից և գործնական քննությունից հետո ականազերծողները ստացել են հավաստագրեր։