ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ հրահանգիչները «Հայկական Կարմիր խաչի ընկերության» կամավորների համար կազմակերպել են «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար» թեմայով վերապատրաստում

16.03.2023

Մարտի 13-15-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները «Հայկական Կարմիր խաչի ընկերության» 21 կամավորների համար կազմակերպել են «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար» թեմայով վերապատրաստում:

«ՀԱՓԿ» մասնագետներն ականներով և պայթունավտանգ զինամթերքով աղտոտված ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերից ընդգրկված ՀԿԽԸ կամավորներին ծանոթացրել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի նոր տեսակներին ու դրանց վտանգներին և, համաձայն հումանիտար ականազերծման ազգային ու միջազգային չափորոշիչների, ուսուցանել պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի բոլոր անհրաժեշտ հմտությունները։

Դասընթացի ավարտին քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները ստացել են հավաստագրեր։ Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերության մասնագետներն իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։