ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

20.02.2023

Շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ 
Այցի ընթացքում հյուրերը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։
ԻԻՀ ՀԳԿ պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային վայրեր, այդ թվում Երևանում գործող «Կապույտ մզկիթ»։ Հյուրերը նաև այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Այցի ավարտին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և հակաականային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ համատեղ արձանագրություն։  



Տեքստ