ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ հրահանգիչները «Աստղավարդ» ՀԿ-ի աշխատակիցների համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով ուսուցում

05.12.2022

           Սթ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» հասարակական կազմակերպության 12 աշխատակցի համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել պայթուցիկ զինամթերքների ՀՀ-ում հանդիպող տեսակներին և դրանցից բխող վտանգի մասին իրազեկում իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հումանիտար ականազերծման ազգային և միջազգային չափորոշիչների:

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական և գործնական քննություն ու հավաստագրվել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից։ Այսպիսով, որակավորված մասնագետներն իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում։