ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հումանիտար ականազերծման շրջանակներում «Մարտական գործողությունների տարածքի մաքրում» թեմայով դասընթաց

2022 թվականի հունիսի 27-ից հուլիսի 11-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ուսումնական կենտրոնում անցկացվել է հումանիտար ականազերծման շրջանակներում «Մարտական գործողությունների տարածքի մաքրում» թեմայով դասընթաց։

11.07.2022

Դասընթացի ժամանակ մասնագետներն ուսումնասիրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման պահանջները, տեղամասի յուրահատկությունը, մակերեսային և ենթամակերեսային մաքրման հմտությունները, անվտանգության կանոնները։

Դասընթացի ավարտին մասնագետները հանձնել են տեսական և գործնական քննություն և ստացել հավաստագրեր։

Վերապատրաստված մասնագետները հուլիսի 18-ից Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում կիրականացնեն մաքրման աշխատանքներ։