ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված միջացառում

2022 թվականի մարտի 31-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս քաղաքում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության գրասենյակում տեղի ունեցավ ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված միջացառում։

01.04.2022

Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցեց Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը, որը ներկայումս Հալեպ նահանգում իրականացնում է ականազերծման, իսկ Դամասկոս նահանգի Դարայա արվարձանում՝ մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Թիմը ներկայացավ ցուցադրական ձևաչափով, որի ընթացքում հատուկ կահավորված տարածքում ներկայացվեցին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատանքները ՀՀ-ում, ՍԱՀ Հալեպ նահանգում և Դամասկոսում, ինչպես նաև հյուրերին ներկայացվեցին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառնությունների ստանդարտ ընթացակարգերով իրականացվող աշխատանքների ընթացքում կիրառվող գործիքները, նշագրման համակարգերը, հանդերձանքները, որոնք հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Միջոցառման ընթացքում միջազգային որոշ կազմակերպությունների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ՍԱՀ-ում հակաականային գործունեության ոլորտում հետագա համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էին ՍԱՀ հավատարմագրված մի շարք միջազգային կազմակերպություններ, ի մասնավորի Կարմիր Մահիկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նորգեվիայի ժողովրդի աջակցության (NPA), ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ագա Խան հիմանդրամի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։