ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Լիբանանի Հանրապետությունում

31.10.2022

Ս/թ հոկտեմբերի 24-ից 29-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Լիբանանի Հանրապետությունում։  

Պատվիրակությունն այցելել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանիի հետ, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն հակաականային գործունեության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր կնքելու մասին։

Այցի ընթացքում իրականացվել է դաշտային այցելություն ականներով աղտոտված Արաբ Էլ Լուաիզեհ տարածք, ինչպես նաև կլաստերային զինամթերքով աղտոտված տարածք Բհանդում։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ անձնակազմը եղել է նաև Լիբանանի հումանիտար ականազերծման տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ծանոթացել տեղի կարողություններին։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները կվերապատրաստվեն վերոնշյալ ուսումնական կենտրոնում։