ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, Սարուխան և Նորատուս գյուղերի բոլոր դպրոցներում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

21.10.2022

Ս․թ․ հոկտեմբերի 19-ից 21-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ, Սարուխան և Նորատուս գյուղերի բոլոր դպրոցներում իրականացրել են իրազեկման դասընթացներ։

Դասընթացի ընթացքում երեխաները և ուսուցչական կազմը տեղեկացել են ականներից և չպայթած զինամթերքից առաջացող վտանգների մասին, սովորել դրանց առկայության մասին հուշող նախազգուշացնող նշանները և իրենց անվտանգ վարքագծի կանոնները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը շարունակում է իրազեկման դասընթացները ՀՀ բոլոր մարզերում։