ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Ժնևի Հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի գնահատման խմբին

23.09.2022

Սեպտեմբերի 19-ից 22-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Ժնևի Հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի գնահատման խմբին։

Հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները ծանոթացել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործունեությանը, առկա ընթացակարգերին, կարողություններին և կարիքներին։ Ներկայացուցիչներն այցելել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոն, գնահատել հնարավորությունները և դասընթացների կազամակերպման մեթոդաբանությանը:

Այցի ընթացքում կատարված կարողությունների գնահատումը կնպաստի «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ռազմավարության մշակմանը, ինչպես նաև միջազգային չափորոշիչների համաձայն կարողությունների զարգացմանը։