ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներ Անի Զաքարյանը և Տարոն Գասպարյանը մասնակցել են ոչ տեխնիկական հետազոտության (ՈՏՀ) թեմայով վերապատրաստման դասընթացի

05.09.2022

Օգոստոսին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներ Անի Զաքարյանը և Տարոն Գասպարյանը մասնակցել են Ժնևի Մարդասիրական ականազերծման միջազգային կենտրոնի (GICHD) կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» 71-րդ գլոբալ վերապատրաստման երկշաբաթյա դասընթացին՝ ոչ տեխնիկական հետազոտության (ՈՏՀ) թեմայով։

Դասընթացի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ՈՏՀ մեթոդաբանությունը և այն իրականացնելու բոլոր անհրաժեշտ հմտությունները և գործիքակազմը։ Դասընթացը բաղկացած է եղել տեսական դասախոսություններից և գործնական դաշտային վարժություններից։

Վերապատրաստման դասընթացի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները հանձնել են գործնական և թեստային քննություն և ստացել հավաստագիր։