Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի 141 երեխաններ և 16 հրահանգիչներ տեղեկացել են ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին, ուսանել անվտանգ վարքագծի կանոնները։
Ս․թ․ հուլիսի 14-22-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում «ԶԱՐԿ» ծրագրի շրջանակներում իրականացվող վրանային ճամբարին մասնակցող երեխաների համար «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետ Անի Հովհաննիսյանն անցկացրել է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց։
Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի 141 երեխաններ և 16 հրահանգիչներ տեղեկացել են ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին, ուսանել անվտանգ վարքագծի կանոնները։
Ճամբարի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի իրազեկման մասնագետներին իրենց սաներին օգտակար գիտելիք փոխանցելու համար։