ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 20-24-ը Ժնևում տեղի է ունեցել «Հակաականային գործունեության ազգային ծրագրի տնօրենների և Միավորված Ազգերի Կազմակերպության խորհրդականների 25-րդ միջազգային հանդիպումը»

28.06.2022

Հունիսի 20-ից 24-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի ներկայացուցիչներ՝ Պասկալ Սիմոնը և Մարգարիտա Լազյանը մասնակցել են Ժնևում տեղի ունեցած «Հակաականային գործունեության ազգային ծրագրի տնօրենների և Միավորված Ազգերի Կազմակերպության խորհրդականների 25-րդ միջազգային հանդիպմանը»։

Այցի ընթացքում հակաականային գործունեության տարբեր երկրների ղեկավարների հետ ձեռք են բերվել կարիքների գնահատման և փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցերի և համագործակցության պայամանավորվածություններ։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից։