«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) գործադիր մարմնի (տնօրենի) թափուր պաշտոնը համալրելու համար 2022 թվականի հուլիսի 7-ին անցկացվող մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) հասարարակական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու համար ընդունում է դիմումներ:
Մրցույթի անցկացման համար ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով հանձնաժողովի անդամի թեկնածություն ներկայացնելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև 2022 թվականի հունիսի 28-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել modpress@mil.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով առաջարկվող թեկնածուի, պաշտոնը, անուն, հայրանուն, ազգանունը, հեռախոսահամարը:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն ՊՈԱԿ-ի գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։
07.06.2022թ.