ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.06.2022

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսու­հետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ «Հումանիտար ականա­զերծ­ման և փորձա­գիտա­կան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու­թյան (այսուհետ` ՊՈԱԿ) գործադիր մարմնի (տնօրենի) թափուր պաշտոնը համալրելու համար:

ՀՀ օրենսդրությամբ ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնը կարող է զբաղեցնել այն գործունակ չափահաս ՀՀ քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտպանության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը, ով՝

  1. դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվա­ծու­­թյունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
  2. օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
  3. նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 7-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեում գտնվող Նախարարության վարչական համալիրի շենքում, հարցազրույցի փուլը` անմիջապես թեստավորման փուլի ավարտից հետո նույն վայրում:

Մրցույթն անց է կացվում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափո­րոշիչները սահմանելու մասին» N539-Ն որոշման:

Թեստում ընդգրվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանք­ները կազմված են հետևյալ բնագավառներից`

  • Սահմանադրություն. Հոդվածներ` 8, 12, 17, 21, 28, 41, 50, 51, 57, 63, 64, 68, 110

հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510

  • Աշխատանքային օրենսգիրք. Հոդվածներ` 2, 3, 5, 17, 20, 39, 41, 73, 74/1, 74/3, 74/5, 75/1, 102/1, 109, 109/1, 114, 138, 148/1, 158/2, 171, 176.1, 184, 223, 225, 227, 227/2, 229, 237, 249,

հղումը`  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159097

  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ` 3-6, 8, 9, 11, 13-19, 22, 25

հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docid=51750

  • ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N143-Ն որոշում. կետ 3, հավելված 1-ի կետեր` 2, 5, 18, 24, 27, 32, 33, 39, 44

հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docid=106209

  • ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչները հաստատելու մասին» N454-Ն որոշում. հավելված 1 կետեր` 3, 5, 10, հավելված 2 կետեր` 5, 12, և հավելված 3 կետեր` 1/15, 1/33, 1/38, 1/56, հավելված 5 կետեր` 3, 4, 11, հավելված 6 կետ` 3, հավելված 7 կետ` 2, հավելված 8 կետ` 3, հավելված 9 կետեր` 6, 7, հավելված 10 կետ` 7, հավելված 12 կետեր` 3, 20, 22, 24, հավելված 14 կետ` 1, հավելված 15 կետ` 1, հավելված 22 կետ` 5, հավելված 24 կետ` 24, հավելված 25 կետ` 3, հավելված 26 կետեր` 5, 7, հավելված 27 կետեր` 17, 35,

հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docID=90097

Հարցազրույցի փուլի անցկացման համար հարցարանի «Մասնագիտական գիտելիքներ» բաժնում ընդգրկվելու է 5 հիմնական հարց՝ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N143-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N454-Ն որոշումներից, «Հմտություններ» բաժնում 3 հիմնական հարց՝ առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, բանակցությունների վարում կոմպետենցիաներից:

Հարցազրույցի ընթացքում ներկայացվող հայեցակարգը պետք է`

  1. լինի առավելագույնը 20 էջ,
  2. պարունակի ՊՈԱԿ-ի ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլու­ծությունը և գնահատումը,
  3. ներառի ՊՈԱԿ-ի բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկ­ները:

Հարցազրույցի փուլի մասնակիցները ոչ ուշ, քան հարցազրույցն սկսելուց երկու ժամ առաջ պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն ՊՈԱԿ-ի զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

ՊՈԱԿ-ի տնօրենի հիմնական գործառույթներն են.

  1. առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ,
  2. ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշում­ներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակեր­պության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
  3. տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
  4. աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
  5. կազմակերպության անունից վերջինիս համար բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
  6. կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև,
  7. սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորա­­­բաժանումների իրավասությունները,
  8. հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնադրու­թյունները,
  9. հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները,
  10. նշանակում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչու­թյուն­ների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է լիազորագրեր,
  11. օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
  12. խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կազմակերպության խորհրդի նիստերին,
  13. իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մյուս մարմիններին չվերապահ­ված այլ լիազորություններ:

 ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատավարձը 400000 (չորս հարյուր հազար) դրամ է` ներառյալ հարկերը:

Մրցույթին մասնակցելու համար դիմորդը Նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն (ներքին հեռ.՝ 22-04, 15-17, 23-49) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում (լրացվում է տեղում),
  2. երկու գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի,
  3. աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային ստաժը հավաստող այլ փաստաթղթերի բնօրինակները և պատճենները,
  4. ինքնակենսագրություն՝ համաձայն կից ձևաչափի,
  5. անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների), գիտական աստիճանի վկայականի (առկայության դեպքում) բնօրինակները և պատճենները,

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ` աշխատանքային օրերին ժամը   09:30-ից 12:30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 10-29-44-28:

Հասցե` ք. Երևան, Բագրևանդի 5:

 

07.06.2022թ.

Տեքստ