ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում իրականացվող հումանիտար առաքելության աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել ականային պատահար

03.05.2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում իրականացվող հումանիտար առաքելության աշխատանքների ընթացքում այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունեցել ականային պատահար։ Սակրավորական խմբից մի ականազերծող հակահետևակային ականից ոտնաթաթի վնասվածք է ստացել։

Ականազերծողին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և շտապ տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մանրամասները պարզվում են։