ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ականներ և անվտանգ վարքագիծ» թեմայով բեմադրություն

Ի՞նչ տեսք ունեն ականները, ի՞նչ անել և ի՞նչ չանել պայթուցիկ զինամթերք հանդիպելիս։

18.04.2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Հայաստանի դպրոցներում մշտապես իրականացնում է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։ Այս անգամ վտանգն ու ճիշտ վարքագծի դրսևորումներն առավել պատկերավոր և մատչելի երեխաներին ներկայացնելու նպատակով, Սյունիքի մարզի Կապան քաղաքի դպրոցներում միջին դասարանի աշակերտների հետ բեմադրվեց «Ականներ և անվտանգ վարքագիծ» ներկայացումը։ Մեկ ամիս փորձերից հետո ապրիլի 11-ից 15-ը տեղի ունեցավ սպասված բեմելը։

Ներկայացման ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին դպրոցների ղեկավարությանը մշտական համագործակցության համար։ Ինչպես նաև շնորհակալագրեր հանձնեցին դպրոցի սաներին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։

«Ականներ և անվտանգ վարքագիծ» թեմայով ներկայացումները կբեմադրվեն նաև մյուս դպրոցներում։

Անվգատնության կանոնների իմացությունը մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքն է։