ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ հրահանգիչները «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության մասնագետների համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար» թեմայով ուսուցում:

28.02.2023

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության 5 մասնագետների համար կազմակերպվել է «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար» թեմայով վերապատրաստում:

«ՀԱՓԿ» հրահանգիչները մասնակիցներին ծանոթացրել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին և, համաձայն հումանիտար ականազերծման ազգային ու միջազգային չափորոշիչների, ուսուցանել պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման գործընթացում կիրառվող մեթոդները։

Դասընթացի ավարտին տեսական քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցներին տրվել են հավաստագրեր և նրանք իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։